Ղրիմի վարչապետը հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարություն ստեղծելու մասին
Ղրիմի իշխանությունները սեփական պաշտպանության նախարարությունը կստեղծեն, որի աշխատակիցները կապահովեն հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ու ազատությունը, հայտարարել է ինքնավարության վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, գրում է Взгляд-ը:
Աքսյոնովն ընդգծել է, որ «նոր կառավարությունը ձգտում է խաղաղություն պահպանել ինքնավարությունում և ցանկանում է բարեկամական լինել բոլորի հետ»:
Այդ մասին նա հայտարարել է իքնավարության ուժային կառույցների ղեկավարների երդմնակալության արարողությանը:
Նա նաև հայտնել է, որ առաջիկա օրերին ևս մի քանի կառույցների և պետական ծառայությունների ղեկավարներ պատրաստ կլինեն հավատարմոթյան երդում տալու Ղրիմի ժողովրդին: «Այսօր բոլոր ուժային կառույցների 90 տոկոսը ենթարկվում է Ղրիմի Գերագույն խորհրդին»,- ասել է նա:










