Արմեն Աշոտյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ

11:04 • 03.03.14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ։


Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ կայքը, Արմեն Աշոտյանը նաև կմասնակցի ԼՂՀ ԱԺ-ում ավագ դպրոցների թեմայով խորհրդարանական լսումներին, կայցելի Արցախի պետական համալսարան և հանդիպումներ կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:


ԿԳ նախարարը կայցելի նաև ԼՂՀ հարավային շրջաններ: Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև: