Իրադարձային
-ից
-ը
12:42 • 26.08.13Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվողը Ինտերպոլի միջոցով տեղափոխվել է ՀայաստանՀետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ։ Կարճ ժամանակ անց, հետախուզվողը ձերբակալվեց Հունաստանի Սալոնիկ քաղաքում։
12:37 • 26.08.13ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Ռուսաստանից ժամանած լրագրողներիՀանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և պատասխանել է հակամարտության կարգավորման …
12:34 • 26.08.13Մոսկովյան ռեստորանում հայեր են ձերբակալվելՄոսկվայի Ալտայի փողոցում գտնվող ռեստորանում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 54 մարդ՝ Հյուսիսային Կովկասից, ինչպես նաև Ադրբեջանից, Տաջիկստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Հայաստանից։
11:52 • 26.08.13Եթե ինձ, ընկերներիս բան պատահի, ապա պատասխանատուն ոստիկան Ամիրխանյանն է. Եղիա Ներսիսյան«Արաբկիրի բաժնի պետ Ամիրխանյանը, անունը չգիտեմ, իր կաբինետում վիրավորական արտահայտություններ թույլ տվեց՝ ընդհուպ մինչև իմ արտաքինը, սակայն ամենավերջում ասաց, որ եթե …»։
11:42 • 26.08.13Երեխաները պետք է օտար լեզվով կրթվեն, որ ավելի արտահանելի լինեն. Վաչագան Սարգսյանը օտարալեզու դպրոցների մասին«Մեր ամենամեծ հարստությունը մարդն է և ինտելեկտը» սիրում են կրկնել իշխանավորները: Այսօր նրանք զբաղվում են թրաֆիքինգով` մարդ են արտահանում»,- գրել է Վաչագան Սարգսյանը։
11:41 • 26.08.13Անահիտ Բախշյանն Արամ Մուղալյանի գործի վերաբերյալ նամակ է գրել գլխավոր դատախազին«Սույն թվականի ապրիլի 21-ին Արմավիրում ձերբակալվել են 4 երիտասարդներ, ովքեր մեղադրվում են Նորապատ գյուղում դեզ այրելու փորձ անելու համար, և ահա 4 ամսից ավելի է՝ Նուբարաշենի կալանավայրում են պահվում»:
11:16 • 26.08.13Բակո Սահակյանը մասնակցել է Տոնաշեն գյուղի հուշահամալիրի բացման արարողությանըԵրկրի ղեկավարը կարևորել է նման հուշարձանների առկայությունը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից:
11:15 • 26.08.13Ֆիլիպինների մայրաքաղաքում բազմահազարանոց հակակառավարական ցույցեր են ընթանումԱվելի քան 60 հազ. մարդ է հավաքվել քաղաքի ամենախոշոր պուրակում՝ բողոքելով այն հիմնադրամի ստեղծման դեմ, որը թույլ է տալիս օրենսդիրներին անսահմանափակ քանակությամբ միջոցներ վերցնել բյուջեից։
10:53 • 26.08.13ՄԻՊ-ը հարցում է ուղարկելու Ոստիկանություն Կոմիտաս 5-ի, քաղաքապետարանի ակտիվիստների և այլնի վերաբերյալ«Որքանո՞վ էր իրավաչափ քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացումը: Օրինակա՞ն է արդյոք Կոմիտաս 5 հասցեում նախատեսվող շինարարությունը»,- ասված է Օմբուդսմենի հայտարարությունում։
10:17 • 26.08.13Այսօրվանից գործարկվելու են նոր արագաչափ սարքեր. Ճանապարհային ոստիկանությունՃՈ-ն տեղեկացնում է, որ շարունակվում են Երևանում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
09:41 • 26.08.13Հայկի արձանի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառինՊարզվել է, որ «ՌԱՖ» մակնիշի 62 LO 196 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին։
09:10 • 26.08.13ՄԱԿ-ը չի կարողացել ստուգել Սիրիայի ընդդիմությանը 400 տ զենք մատակարարելու մասին տեղեկություններըԱվելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով ընդդիմության իր աղբյուրին, տեղեկացրել էր, որ 400 տոննա զինամթերքը տեղ է հասել 20 բեռնատարներով, Թուրքիայի տարածքից:
01:56 • 26.08.13Միլիոնավոր ճանճեր Դանուբ գետի ափին խցանել են երթևեկությունը (լուսանկարներ)Մայրաքաղաք Բուդապեշտից 29 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թահիտոտֆալու քաղաքում ճանճերի տարափն իրական ձնաբքի տեսարան է հիշեցնում:
23:41 • 25.08.13Մեքսիկայում գնացքի վթարի հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել էՄեքսիկայի Տաբասկո նահանգում գնացքը դուրս է եկել գծերից: Ըստ հաղորդագրությունների, առնվազն 4 մարդ մահացել է, իսկ ավելի քան 30-ը ստացել են վնասվածքներ:
22:45 • 25.08.13ԱՄՆ–ում ենթադրյալ մահացած կնոջ փոխարեն հուղարկավորել են մեկ ուրիշինԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Շերոլին Ջեքսոնի ընտանիք հայտնաբերել է, որ նա ողջ է, մինչդեռ վերջինիս հուղարկավորությունը տեղի էր ունեցել օգոստոսի 3-ին:
