Մեքսիկայում գնացքի վթարի հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել է

23:41 • 25.08.13

Մեքսիկայի Տաբասկո նահանգում գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել, իսկ ավելի քան 30-ը ստացել են վնասվածքներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ըստ
փրկարարների ներկայացուցիչների, միջադեպը տեղի է ունեցել նահանգի դժվարհասանելի մասում և սպասվում է, որ զոհերի թիվը կաճի:


Գնացքը
գնալիս է եղել դեպի ամերիկյան սահմանը: Սովորաբար, այն օգտագործում են Կենտրոնական Ամերիկայի երկրների փախստականները, ովքեր ցանկանում են ԱՄՆ անցնել: