Երեխաները պետք է օտար լեզվով կրթվեն, որ ավելի արտահանելի լինեն. Վաչագան Սարգսյանը օտարալեզու դպրոցների մասին

11:42 • 26.08.13

«9-րդ հրաշալիք» թերթի հիմնադիր, գրող, հրապարակախոս Վաչագան Սարգսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է օտար լեզվով ուսուցանվող «միջազգային» տարրական դասարաններ ունենալու խնդրին։ Ստորև ներկայացնում ենք գրառումը։


Այսօր մի քանի կին դարձյալ ճռվողում էին` օտարալեզու դպրոցը գովաբանելով. առաջին դասարանից օտար լեզվով ուսուցանվող «միջազգային» տարրական դասարաններ ունենալու մասին: «Մեր ամենամեծ հարստությունը մարդն է և ինտելեկտը» սիրում են կրկնել իշխանավորները: Այսօր նրանք զբաղվում են թրաֆիքինգով` մարդ են արտահանում: Եվ արտահանման հիմնական ճանապարհը պատրաստի արտադրանք արտահանելն է` ի տարբերություն հանքարդյունաբերության: Երեխաները պետք է օտար լեզվով կրթվեն, որ ավելի արտահանելի լինեն:



  Լուսանկարը՝ 9hrashaliq.blogspot.com-ի