Միլիոնավոր ճանճեր Դանուբ գետի ափին խցանել են երթևեկությունը (լուսանկարներ)

01:56 • 26.08.13

Հունգարիայում՝ Դանուբ գետի ափին, միլիոնավոր ճանճեր խափանել են երթևեկությունը, հայտնում է Daily Mail-ը:


Մայրաքաղաք Բուդապեշտից 29 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թահիտոտֆալու քաղաքում ճանճերի տարափը իրական ձնաբքի տեսարան է հիշեցնում:

 

Անցորդների ու մեքենաների տեսադաշտն ամբողջովին փակվել է թռչող միջատների կույտի պատճառով:

 

Նման տեսարան զբոսաշրջիկները սովոր են տեսնել Դանուբի վտակ Տիսա գետում, որտեղ ձվադրման ժամանակ միլիոնավոր միջատներ բարձրանում են ջրի մակերես:



Սպիտակաթև ճանճերը, որոնց երկարությունը մոտ 1 սմ է, ձվադրում են սատկելուց մի քանի ժամ առաջ: