ԱՄՆ–ում ենթադրյալ մահացած կնոջ փոխարեն հուղարկավորել են մեկ ուրիշին

22:45 • 25.08.13

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Շերոլին Ջեքսոնի ընտանիքը հայտնաբերել է, որ նա ողջ է, մինչդեռ վերջինիս հուղարկավորությունը տեղի էր ունեցել օգոստոսի 3-ին, հայտնում է Huffington Post-ը:


Ըստ աղբյուրի՝ տարօրինակ պատմությունը սկսվել է, երբ հաղորդագրություն է ստացվել 50-ամյա Ջեքսոնի անհետացման մասին: Այնուհետև ոստիկանները գտել էին նկարագրությանը համապատասխանող կնոջ մարմինը, որը ճանաչել էին երկու հոգի, այդ թվում՝ նրա որդին:


Ըստ աղբյուրի՝ Շերոլին Ջեքսոնը մահացել էր հուլիսի 20-ին, իսկ հուղարկավորությունը տեղի էր ունեցել օգոստոսի 3-ին: Սակայն անցյալ ուրբաթ Ջեքսոնին գտել են հոգեբուժարանում:


Հաղորդվում է, որ այժմ քաղաքի իրավաբանական կառույցը փորձում է բացահայտել, թե ով է թաղված Ջեքսոնի փոխարեն: