Ֆիլիպինների մայրաքաղաքում բազմահազարանոց հակակառավարական ցույցեր են ընթանում

11:15 • 26.08.13

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում բազմահազարանոց հակակառավարական ցույցեր են ընթանում, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Հաղորդվում է, որ ավելի քան 60 հազ. մարդ է հավաքվել քաղաքի ամենախոշոր պուրակում՝ բողոքելով այն հիմնադրամի ստեղծման դեմ, որը թույլ է տալիս օրենսդիրներին անսահմանափակ քանակությամբ միջոցներ վերցնել բյուջեից՝ օրինագծերն իրականացնելու համար։

 

Հայտնի է դարձել նաև, որ ցուցարարները չեն պատրաստվում ցրվել։