ՄԱԿ-ը չի կարողացել ստուգել Սիրիայի ընդդիմությանը 400 տ զենք մատակարարելու մասին տեղեկությունները

09:10 • 26.08.13

ՄԱԿ-ն ի վիճակի չի եղել ստուգելու, թե արդյոք Սիրիայի ընդդիմությունը խոշոր քանակի՝ 400 տոննա ընդհանուր կշռով զենք է ստացել, գրում է Взгляд-ը:

 

«Մենք տեսել ենք հաղորդագրությունները, սակայն ի վիճակի չենք դրանք ստուգելու»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն:

 

Վերջին ամիսներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը բազմիցս դեմ է արտահայտվել հակամարտող կողմերին զենք տրամադրելուն՝ կոչ անելով միջազգային հանրությանը դրա փոխարեն նպաստել խնդրի քաղաքական կարգավորմանը:

 

«Վտանգ կա, որ նման քայլը կարող է «Ժնև-2» կոնֆերանսի անցկացումը ձախողելու նպատակ հետապնդել»,- ասել է գլխավոր քարտուղարը:

 

Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով ընդդիմության իր աղբյուրին, տեղեկացրել էր, որ 400 տոննա զինամթերքը տեղ է հասել 20 բեռնատարներով, Թուրքիայի տարածքից: