Բակո Սահակյանը մասնակցել է Տոնաշեն գյուղի հուշահամալիրի բացման արարողությանը

11:16 • 26.08.13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ և մասնակցել Արցախյան ազատամարտում ու Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի և տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։

 


Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հուշահամալիրի կառուցմանը և կարևորել է նման հուշարձանների առկայությունը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից:

 

 Լուսանկարը՝ archive.ankakh.com-ի