Մոսկովյան ռեստորանում հայեր են ձերբակալվել
Մոսկվայի Ալտայի փողոցում գտնվող ռեստորանում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 54 մարդ՝ Հյուսիսային Կովկասից, ինչպես նաև Ադրբեջանից, Տաջիկստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Հայաստանից, գրում է lenta.ru-ն: Այդ մասին հաղորդվում է ՌԴ Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչության կայքում:
Հատուկ գործողությունն իրականացվել է օգոստոսի 23-ին, սակայն մինչ այժմ ԶԼՄ-ներն այդ մասին ոչինչ չեն հայտնել:Ռեստորանում և դրա մոտ կայանված մեքենաներում հայտնաբերվել են փամփուշտներով երկու որսորդական հրացան և ատրճանակ: Բոլոր ձերբակալվածներից մատնահետքեր են վերցվել:
Այժմ ոստիկանները ստուգում են զենքի օրինականությունը, ինչպես նաև՝ ձերբակալվածների առնչությունը հանցագործություններին: Թե քանի կովկասցի է այժմ գտնվում կալանքի տակ, չի ճշտվում: Չի հաղորդվում նաև հատուկ գործողությունների իրականացման պատճառների մասին:










