Իրադարձային
-ից
-ը
15:52 • 12.07.12Տարոն Մարգարյանը հանդիպել է իտալացի արվեստագետներինՔաղաքապետը հանդիպել է Շուշիում անցկացվելիք քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսի և սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երևան ժամանած արվեստագետների հետ։
15:46 • 12.07.12Հայաստանում բնական ռեսուրսները գերշահագործվում են. բնապահպանության փոխնախարար«Հայաստանում բնական ռեսուրները գերշահագործվում են, եթե չկարգավորենք՝ կունենանք լուրջ խնդիրներ»,- խոստովանում է ՀՀ բնապահպանության փոխնախարարը
15:40 • 12.07.12Այս տարվա հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ը ՀՀ զինված ուժերում մահացել է 27 զինծառայող. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ23 միջադեպերից միայն 12-ի դեպքում է ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր:
15:33 • 12.07.12Դիպուկահարներին ետ քաշելու մասին ԵԱՀԿ-ի առաջարկները նորույթ չէ. քաղաքագետ«Նրանք հայտարարում են, թե իրենք կքննարկեն այդ առաջարկը, երբ որ հայերը դուրս կբերեն իրենց դիպուկահարներին՝ իրենց, իսկ խոսքերով օկուպացված տարածքներից»,– ասում է Նարեկ Գալստյանը։
15:22 • 12.07.12Rolling Stones-ը նշում է հիմնադրման 50-ամյակը (ֆոտոշարք)Ռիչարդսի խոսքերով` Rolling Stones-ի ամբողջ 50-ամյա պատմությունը նման է «անհավանական արկածի», իսկ այդ ընթացքում ունեցած ամենացավալի կորուստը եղել է 1969թ.-ին խմբի կիթառահար Բրայան Ջոնսի մահը:
15:12 • 12.07.12Արտաշես Գեղամյանի հիշեցումները Վարդան Մինասիչին«Բոլորս տրամաբանող ենք և կարող ենք ասել, թե ինչ աստիճանի, առանց աղմուկի աշխատանք կատարվեց, որ անգամ գազի սակագնի թանկացման դեպքում, մեր ազգաբնակչությունը վճարում է հին գումարներով»,-ասաց Ա. Գեղամյանը:
15:09 • 12.07.12Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հակադարձել է Վարդան ՕսկանյանինՊետք չէ կառավարությանը վերագրել քայլեր որոնք իրականում չեն արվել, ապա դա դարձնել քաղաքական պայքարի տեսակ, այս մեթոդը իրեն կարդարացնի միայն կարճաժամկետ, բայց ոչ երկարաժամկետ նպատակներում:
14:31 • 12.07.12Վահե Ավետյանի սպանության քառասունքի օրը վերածել համահայական մոմավառության օրվա. «Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խմբի կոչըԼարիսա Ալավերդյանի խոսքով՝ իրենք ոչ մեկին ոչնչացնելու նպատակ չունեն, ընդամենը ուզում են, որ հաշվի նստեն հայ հանրության հետ՝ «զուտ մարդասիրական, օրինական և արժանապատվության վրա հիմնվելով»:
13:51 • 12.07.12Եթե Թուրքիան շարունակի գործել նույն ոճով, ինչ անցնող 97 տարում, կձախողվի. Էդվարդ ՆալբանդյանՆալբանդյանը հակադարձելով Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի օրերս արած հայտարարությանը՝ վերահաստատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է կապվի ԼՂ խնդրի կարգավորման հետ:
13:05 • 12.07.12ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմը ենթադրում է, որ այն աշխատելու է գերծանրաբեռնված. Արծվիկ ՄինասյանՉնայած ընդդիմադիրների ջանքերին, հանձնաժողովը, իրավական լուրջ որոշում կայացնելու իրավունք չունի. այլ ընդամենը որոշում է, թե այս կամ այն պատագամավորը խախտե՞լ է էթիկայի նորմերը, թե՝ ոչ:
13:05 • 12.07.12Ֆրանսիայում ձնահյուսի հետևանքով 6 մարդ է զոհվելԼեռան ստորոտում գտնվող Շամոնի-Մոնբլան քաղաքի ոստիկանության ունեցած տվյալներով` բացի զոհերից և վիրավորներից, կան նաև մի քանի անհետ կորածներ:
12:56 • 12.07.12Կառավարության որոշմամբ Հայաստանում կանանց ամուսնության տարիքը բարձրացվեց 17-ից 18-իՆշվում է, որ օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց և կանանց միջև գենդերային հավասարությունն ապահովելու պահանջով:
12:48 • 12.07.12Ադրբեջանի պատվիրակությունը Մոնակոյում էժանագին շուլերությամբ էր զբաղված. Ա. ԳեղամյանՄասնավորապես, երբ Արտաշես Գեղամյանը բարձրացրել է նստաշրջանից երկու օր առաջ զոհված հայ զինծառայող Լևոն Թամրազյանի` ադրբեջանցի դիպուկահարի ...
12:42 • 12.07.12Արցախի համար նախագահական ընտրությունները դարձել են առօրյա քաղաքական գործընթացի շարունակական երևույթ. քաղաքագետ«Երբ ամբողջ աշխարհում Արցախի ընտրությունների մասին խոսում են, Ադրբեջանը հոգեբանական ճնշվածության մեջ է հայտնվում»,-ասաց նա և ավելացրեց, որ ընտրությունների որակը դա միայն մեր խնդիրն է:
12:40 • 12.07.12Հնդկաստանում անօթևան երեխաները ստեղծել են սեփական բանկային համակարգըԼուսավոր ապագա ունենալու, ուսում ստանալու և մասնագիտություն ստանալու նպատակով այս երեխաներն իրենց ստեղծած բանկում կարող են ավանդ դնել իրենց իսկ գումար, ինչպես նաև վարկ վերցնել:
