Իրադարձային
-ից
-ը
21:43 • 26.04.12Կլինիկական մահվան վիճակում գտնվող կինը ԱՄՆ-ում զույգ տղա է լույս աշխարհ բերելԵրկվորյակների ծնվելուց կարճ ժամանակ անց արհեստական շնչառության սարքը անջատվել է: Երկվորյակներն իրենց լավ են զգում, չնայած նորմայից մի փոքր քիչ քաշով են ծնվել:
21:00 • 26.04.12Մոսկվայում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակըԱպրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակության օրը, Մոսկվայի նորակառույց եկեղեցական համալիրում հավաքվել էին հազարավոր հայեր իրենց ...
20:38 • 26.04.12Վթարի է ենթարկվել նաև ԱԺ պատգամավորին ուղեկցող «Պորշ Կայենը». նոր մանրամասներ Աշոտ Աղաբաբյանի ավտովթարից (լուսանկարներ)Աղաբաբյանին ուղեկցող «Պորշ Կայեն»–ը, որը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Տիգրան Հովսեփյանը, եղել է 033 ՕՕ 11 համարանիշով, որը Գ. Շամշյանի հաղորդմամբ՝ հաշվառված է Ազգային ժողովի հաշվեկշռում։
19:56 • 26.04.12Բաղդադում 5 հոգի զոհվել է, 27-ը՝ վիրավորվելՌումբերից մեկը պայթել է Սադր քաղաքի մոտակայքում տեղակայված իրաքյան բանակի անցակետի մոտ: Իսկ մյուսը՝ Հուրիայի շրջանում, այն նախատեսված է եղել պարեկային ոստիկանության համար:
19:06 • 26.04.12Հայության առջև ծառացած է նոր եղեռնի վտանգ. Դավիթ Ջամալյան«Սա ագրեսիա է Հայաստանի Հանրապետության հանդեպ: Այսօր հայկական բանակը բավարարվում է պատասխան կրակով, բայց եթե այսպես ...
19:00 • 26.04.12Լիբերիայի նախկին նախագահը ռազմական հանցագործ է ճանաչվելՄԱԿ-ի` Սիերա Լեոնեի գծով հատուկ դատարանը Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորին մեղավոր է ճանաչել պատերազմական ու մարդկության դեմ հանցագործություններում:
18:54 • 26.04.12Մատի փաթաթան են սարքել, բայց եղածն ընդամենը տեխնիկական վրիպակ է.Արմեն Մարտիրոսյան«Տեղամասային ընտրական հանձնաժողովներում՝ «Ժառանգություն» կուսակցությանը հատկացված տեղերում ՀՀԿ-ականների նշանակումը տեխնիկական վրիպակ է»,- ասում է «Ժառանգության» պատգամավորը:
18:46 • 26.04.12ԱՄՆ Սենատում Մեծ եղեռնի զոհերի հիշատակի միջոցառում է անցկացվելՄիջոցառմանը հրավիրված էին նաև Օբամայի աշխատակազմի պաշտոնյաները, սակայն նրանք չէին ներկայացել,հավանաբար, քաղաքական նկատառումներից ելնելով:
18:45 • 26.04.12ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Ռենջ Ռովերով» շրջվել է (լուսանկարներ, տեսանյութ)Մինչև ձորում հայտնվելը «Ռենջ Ռովերի» վարորդը բախվել է Զարզանդ Հոլիկյանի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի 06 ՍՕ 988 համարանիշի ավտոմեքենային։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վթարի պատճառը եղել է ձնակարկուտը։
18:45 • 26.04.12«Տղամարդկություն» ունեցողները կպաշտպանեն ՀՅԴ-ին՝ անվստահություն հայտնելու կառավարությանը. Արծվիկ Մինասյան«ՀՅԴ-ն չկարողացավ կառավարությանը հայտնել անվստահություն, քանի որ քիչ էինք, իսկ կոալիցիայի մեր շատ ընկերներ տղամարդկություն չունեցան միանալու մեր ծրագրերին»։
18:33 • 26.04.12ԱՄՆ-ն մոտ 4 մլն դոլար է հատկացրել Վրաստանին` ազգային ինտեգրման համար«Ժամանակակից ժողովրդավարության պայմաններում անհրաժեշտ է հավասար հնարավարություններով ապահովել այլախոհ ու այլ ծագման մարդկանց, այդ թվում` ընտրական գործընթացում»,- ասել է դեսպանը:
18:32 • 26.04.12Կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի մրցույթի արդյունքը. կհատկացվի 1.67 մլրդ դրամ«Դ-լինկ ինտերնեշնլ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել իրականացնել շուրջ 3.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր։
18:19 • 26.04.12Գոհար Վեզիրյանն ասում է, որ լինելու է բոլորի պատգամավորը«Ազգային ժողովում ես լինելու եմ և իշխանամետ հայացք ունեցող քաղաքացու, և ընդդիմադիր, և չեզոք հայացք ունեցող քաղաքացու և առհասարակ հայացք չունեցող քաղաքացու պատգամավորը»։
18:08 • 26.04.12«Կասկադ»–ում կտեղադրվեն սիրողական աստղադիտակներԱստղագիտության միջազգային օրն այս տարի նշվելու է ապրիլի 28-ին և այդ առիթով նույն օրը ժամը 20:30-22:30 «Կասկադ» համալիրի վերևի հարթակում տեղադրվելու են ...
18:00 • 26.04.12Մերձմոսկվայում իրեն Աստված հռչակած Եհովայի վկան ինքնահրկիզվել էՕլենինի որդու պատմելով` իր 43-ամյա հայրն արդեն 5 տարի անդամակցում էր կառույցին ու համարում էր իրեն Աստված: Նա այդ երեկոյան տնից վերցրել է տարա, մոտակա բենզալցակայանից բենզին գնել, լցրել վրան ու այրել:
