Բաղդադում 5 հոգի զոհվել է, 27-ը՝ վիրավորվել
Այսօր Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու ռումբ է պայթել, ինչի արդյունքում զոհվել է 5 և վիրավորվել 27 մարդ: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Ռումբերից մեկը պայթել է Սադր քաղաքի մոտակայքում տեղակայված իրաքյան բանակի անցակետի մոտ: Իսկ մյուսը՝ Հուրիայի շրջանում, այն նախատեսված է եղել պարեկային ոստիկանության համար:
Ոստիկանությունը հայտնել է, որ վիրավորվածներից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին:









