Կլինիկական մահվան վիճակում գտնվող կինը ԱՄՆ-ում զույգ տղա է լույս աշխարհ բերել
ԱՄՆ-ում կինը, ով բժիշկների կողմից որպես կլինիկական մահվան վիճակում գտնվող էր հայտարարվել, երկվորյակ է լույս աշխարհ բերել, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Քրիստին Բոդլենը հանկարծակի ուշագնաց է եղել մարտի 1-ին` զբոսանքի ժամանակ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշել են գլխուղեղի անոթների անևրիզմ: Միաժամանակ արձանագրվել է, որ երկվորյակ երեխաների ծննդյանը սպասող երիտասարդ կինը կլինիկական մահվան վիճակում է:
Հարազատների հետ խորհրդակցելուց հետո որոշում է ընդունվել արհեստական պահպանել Քրիստինայի կյանքը: Արդյունքում՝ մեկ ամիս անց, նա երկվորյակ տղաներ է ունեցել, որոնց անվանել են Նիկոլաս և Ալեքսանդր:
Երկվորյակների ծնվելուց կարճ ժամանակ անց արհեստական շնչառության սարքն անջատվել է:
Երկվորյակներն իրենց լավ են զգում, չնայած նորմայից մի փոքր քիչ քաշով են ծնվել:









