Իրադարձային
-ից
-ը
21:26 • 19.06.21Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում. իրար են բախվել «Renault» և «ЗИЛ-130» մակնիշերի ավտոմեքենաները, 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է. Shamshyan.comՈստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
21:11 • 19.06.21«Կկարոտենք քեզ, Չեմփ»․ սատկել է Ջո Բայդենի շներից մեկը (լուսանկարներ)Նախորդ 13 տարիների ընթացքում նա մեր սիրելի ուղեկիցն էր․ նրան պաշտում էին մեր ընտանիքի բոլոր անդամները։ Նույնիսկ, երբ վերջին ամիսներին Չեմփը կորցրել էր եռանդը, երբ մտնում էինք սենյակ՝ անմիջապես բարձրանում էր, թափահարում պոչն ու պահանջում էր, որ սիրենք իրեն»,- ասված է հաղորդագրությունում։
20:33 • 19.06.21Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհի բռնկումը տեղի է ունեցել հրատեխնիկայի պահեստում։ Ականատեսները հայտնել են նաև հրդեհին ուղեկցած բազմաթիվ պայթյունների մասին։ Ինչպես հաղորդում է interfax.ru-ն, Մոսկվայի ԱԻՆ-ը հաստատել է երկրորդ աստիճանի հրդեհի․․․
19:36 • 19.06.21Թրամփը Բայդենին մեղադրել է «մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ-ն պառակտելու համար»«Որպես թեկնածու՝ Ջո Բայդենը խոստացել էր «միավորել» Ամերիկան, սակայն իր նախագահության առաջին ամիսներին նրա գերակայությունը դարձել է երկրի՝ ռասայական և գենդերային պառակտումը»,- գրել է Թրամփը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին «ձախակողմյան ուժերը Միացյալ Նահանգների պատմությունը․․․
18:24 • 19.06.21Ֆրանսիայում պարետային ժամը խախտողներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել․ կան վիրավորներՄիջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ռեդոն քաղաքից ոչ հեռու, որտեղ հարյուրավոր երիտասարդներ մասնակցել են անօրինական երեկույթին։ Ոստիկանությունը փորձել է ցրել երեկույթի մասնակիցներին, քանի որ երկրում գիշերային ժամերին դեռևս պարետային ժամ է գործում:
18:00 • 19.06.21«Քանի որ Ուկրաինան մեզ համար փակել է օդային ճանապարհը, ապա մենք պարզապես չենք ընդունի Ուկրաինայից եկող ինքնաթիռները»․ ԼուկաշենկոԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայից ինքնաթիռներ չեն ընդունելու, հայտնում է korrespondent.net-ը։
16:26 • 19.06.21ԱՀԿ-ն հայտարարել է Գվինեայում Էբոլայի համաճարակի հաղթահարման մասինԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) հայտարարել է Գվինեայում էբոլայի համաճարակի հաղթահարման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը և հավելում, որի վարակի հետևանքով զոհվել է 12 մարդ։
16:24 • 19.06.21ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է ընտրողների իրավունքներըՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատ
16:10 • 19.06.21Ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել ոչ թե թվաբանական հաջորդականությամբ, այլ նախ՝ «յուրային» քվեաթերթիկը, հետո՝ մյուսները․ ահազանգԸնտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել այն մասին, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել ոչ թե թվաբանական հաջորդականությամբ 1
16:10 • 19.06.21Բելգիայում կրտսեր դպրոցի փլուզման հետևանքով մահացել է առնվազն 3 և անհետ կորել 4 անձԲելգիայի մեծությամբ երկրորդ Անտվերպեն քաղաքում փլուզվել է նոր կրտսեր դպրոցի շենքը, հայտնում է The Brussels Times-ը և հավելում, որ մահացել է առնվազն 3 և անհետ կորել 4 անձ։
16:09 • 19.06.21Ավստրալիայի ոստիկանությունը «Իսլամական պետությանը» ենթադրյալ անդամակցության համար ձերբակալել է մեկ անձիԱվստրալիայի ոստիկանությունը հաղորդել է, որ Սիդնեյում ձերբակալվել է մի մարդ՝ ենթադրաբար «Իսլամական պետություն» խմբավորման անդամ լինելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
15:39 • 19.06.21Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Հնդկաստանի ամենահայտնի մարզիկ Միլխա ՍինգըԿորոնավիրուսային համավարակի հետևանքով մահացել է Հնդկաստանի ամենահայտնի սպորտային աստղերից մեկը՝ Միլխա Սինգը, հայտնում է Al Jazeera լրատվականը։
15:34 • 19.06.21Գեղարքունիքում անիվի պայթելու հետևանքով ավտոմեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. shamshyan.comԱյսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Գեղամավան գյուղի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Բադալյանը իր վարած ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենայով ․․․
15:25 • 19.06.21ԿԸՀ-ն արտահերթ ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրել է 49 օտարերկրյա լրատվամիջոցներիԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրել է 49 օտարերկրյա լրատվամիջոցների։
15:19 • 19.06.21Ընտրությունների ժամանակ իրավապահները պետք է երաշխավորեն իրավունքի գերակայությունը և խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, ՀՀ նախագահն ասել է ԱԱԾ պետին և ոստիկանապետինԱզգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն ...
