Իրադարձային
-ից
-ը
14:51 • 10.05.21Ամերիկացին 6 մարդ է գնդակահարել Կոլորադոյում կազմակերպված երեկույթի ժամանակ, հետո` ինքնասպան եղելՏղամարդը կրակ է բացել Կոլորադոյում ծննդյան օրվա առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ՝ սպանելով վեց մարդու, իսկ հետո վերջ է տվել իր կյանքին: Այդ մասին հաղորդել է ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
14:49 • 10.05.21Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 2098 հա տարածք. ՌԴ ՊՆՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
14:42 • 10.05.21Համարեք, որ այո՛ գաղափարը իմն է եղել. Վահրամ Դումանյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական ներկայացուցիչների հրաժարականի մասինՎահրամ Դումանյանը ընդգծեց՝ մոտակա ժամանակահատվածում հնարավոր է նոր խորհուրդ ստեղծել:
14:28 • 10.05.21Քարվաճառի հանձնումից հետո Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի՝ վարկերով ձեռք բերված օբյեկտների սեփականատերերը կանգնած են իրենց բիզնեսը վտանգելու կամ կորցնելու առջև․ Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ արդեն նախանցյալ տարվանից սկսել են կարևոր ծրագիր, որը վերաբերում է Սևանա լճի շուրջ ճանապարհային օղակի վերականգնմանը, և այս աշխատանքն այս տարի կավարտվի։
14:15 • 10.05.21Կորոնավիրուսի համավարակի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունն ավելի քան 32 մլն դրամի պարգևատրումներ է կատարելԱղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
14:12 • 10.05.21ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով երկու քաղաքացի հոսպիտալացվել է. ԴանիելյանՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում մայիսի 10-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երկու քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
14:02 • 10.05.21Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Սյունիքի մարզի Համլետավան գյուղի և Սևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
13:52 • 10.05.21Կալիֆոռնիայի նահանգապետի տրանսգենդեր թեկնածուն հայտարարել է, որ նահանգի 1,75 միլիոն աշխատող ներգաղթյալները պետք է ԱՄՆ քաղաքացիություն ստանան (լուսանկարներ)Նախկին մարզիկ, սեռափոխված Քեյթլին Ջեները, (նախկինում՝ Բրյուս Ջեներ) որն առաջադրվել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում, հայտարարել է, որ, իր կարծիքով, փաստաթղթեր չունեցող և ԱՄՆ-ում բնակվող ներգաղթյալները պետք է երկրի քաղաքացի դառնալու հնարավորություն ստանան։
13:34 • 10.05.21Սոմալիում ջրհեղեղների պատճառով տուժել է 25 000, զոհվել` 25 մարդ, այդ թվում` 14 երեխաՆշվում է, որ Ջուբբա գետում ջրի մակարդակը բարձրացել է 4,7 մետրով: Աղետի հետևանքով տուժել է 25 հազար մարդ`Միջին Շաբելի շրջանի 15 բնակավայրերում: Մահացածների թվում 14 երեխա կա: Բացի այդ, սատկել է ավելի քան 1000 գլուխ անասուն:
13:27 • 10.05.21ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Արևելյան Երուսաղեմում առկա իրավիճակըՀանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ստեղծված իրավիճակը կայունացնելուն ուղղված քայլերը: Նիստը նախաձեռնել են Թունիսը, Իռլանդիան, Չինաստանը, Էստոնիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Նիգերիան, Վիետնամն ու Սենթ Վինսենթ և Գրենադինները։
13:18 • 10.05.21«Բռնությունը միայն բռնություն է ծնում»․ Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել բախումներն Արևելյան Երուսաղեմում«Ես առանձնակի մտահոգությամբ եմ հետևում Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձություններին և աղոթում եմ, որ դա լինի ոչ թե բռնի բախումների, այլ երկխոսության և խաղաղության վայր», - նշել է Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած կիրակնօրյա ելույթի ժամանակ:
12:52 • 10.05.21Ուկրաինայում տղամարդը նետվել է 8-րդ հարկից և ընկել շենքի մոտով անցնող կնոջ վրաԴեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են տղամարդու մահը, իսկ տուժած բնակչուհուն տեղափոխել են բուժհաստատություն:
12:49 • 10.05.21Ալիևը մեկնել է ՆախիջևանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է օդանավակայանում նոր թռիչքուղու, ինչպես նաև ռազմական աէորոդրոմի բացմանը:
12:44 • 10.05.21Երուսաղեմում իսրայելցիների և պաղեստինցիների բախման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ (լուսանկարներ)ԱՄՆ-ի մտահոգությունները հաջորդել են Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ժարրահ շրջանից պաղեստինցիների բռնի արտաքսմանն ու Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարությանը, որի համաձայն` խաղաղ ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 17 մարդ, այդ թվում՝ 1 բուժաշխատող։
12:29 • 10.05.21Ռումինիայում Դրակուլայի ամրոցը վերածվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոնիԲժիշկները ստեղծագործ մոտեցում են ցուցաբերել խնդրին. նրանք կրում են դիմակներ, որոնց վրա Դրակուլայի մահաբեր ժանիքների փոխարեն պատկերված են ներարկիչներ և խոստանում են «կծել» Դրակուլայի ամրոցի այցելուներին:
