Իրադարձային
-ից
-ը
04:55 • 20.08.20Իսրայելական բանակը տանկային հարվածներ է հասցրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դիրքերինՕգոստոսի սկզբից Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ պայթուցիկներ ունեցող փուչիկներ են պարբերաբար արձակվել, ինչին ի պատասխան իսրայելական բանակը պաղեստինյան խմբավորման ռազմական ենթակառուցվածքներին է հարվածել
04:25 • 20.08.20Ռուսաստանը Սիրիայում ընդլայնում է Հմեյմիմում տեղակայված ավիաբազանԱյդ նպատակով սիրիական կողմը ցամաքային և ջրային հավելյալ տարածք կտրամադրի ռուսական ավիաբազային
03:48 • 20.08.20Մեքսիկան ցանկանում է օր առաջ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը ձեռք բերել. ТАССՄեքսիկայում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռ շարունակում է ծանր մնալ
02:51 • 20.08.20Թրամփը կարծում էր, որ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. Բոլթոն«Չեմ էլ կարող անգամ հաշվել՝ քանի անգամ եմ ստիպված եղել նրան բացատրել, թե ինչու է Կորեական թերակղզին Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1945թ-ին երկու մասի բաժանվել, և ինչու են այդտեղ ամերիկյան զորքեր տեղակայված»
02:34 • 20.08.20Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 3.5 միլիոնը. ТАССՀամաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 3 456 652 մարդ է վարակվել, որոնցից 111 100-ը մահացել է, 1212-ը՝ վերջին մեկ օրում, ապաքինվել է 2 615 254 մարդ
01:44 • 20.08.20Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել. ТАССՀամավարակի սկզբից մինչ այժմ 200 359 վարակակիր ապաքինվել է, 4698-ը՝ մահացել
01:28 • 20.08.20Մոսկվայում Բելառուսի դեսպանատան առջև ընդդեմ Լուկաշենկոյի կրկին բողոքի ակցիա է անցկացվել. ոստիկանությունը 3 անձի ձերբակալել էՄոսկվայում Բելառուսի դեսպանատան առջև ընդդեմ նախագահական ընտրությունների արդյունքների բողոքի ակցիա է անցկացվում արդեն 11 օր շարունակ
00:49 • 20.08.20Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. այն չի վերաբերում բեռնափոխադրումներինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
00:39 • 20.08.20Օգոստոսի 19-ին Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում հրազենի գործադրմամբ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվողը ոստիկանություն է ներկայացել. Shamshyan.comԺամը 22:00-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վնասվածքներով իրենց մոտ էր տեղափոխել մի քաղաքացու
23:56 • 19.08.20Լիտվան արգելել է Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքը երկիրԼիտվան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ներառել է անձանց ցուցակում, որոնց արգելվում է մուտք գործել երկիր:
23:47 • 19.08.20Մայրաքաղաքի կենտրոնում հրավառություն իրականացրած անձինք հայտնաբերվել և տուգանվել ենԴարձյալ արագ արձագանքման շնորհիվ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները «Մարգարյան» բժշկական կենտրոնի մոտի պուրակում հայտնաբերեցին հրավառություն կատարած անձին ու ներկայացրին բաժին, որտեղ նա ևս ենթարկվեց վարչական պատասխանատվության։
23:23 • 19.08.20Բելառուսում ընդդիմությունն իշխանություններին բանակցություններ սկսելու կոչ է արելՀամակարգող խորհուրդը կարծում է, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ միջոցը անհապաղ բանակցություններն են, ինչպես նաև օրինականության վերականգնման մեխանիզմների մշակումն ու նոր ընտրությունների անցկացումը:
23:13 • 19.08.2063-ամյա անձը ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափերի և հրազենների փամփուշտներ ու պայթուցիկ սարք63-ամյա անձը ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափերի և հրազենների փամփուշտներ ու պայթուցիկ սարք
22:56 • 19.08.20Ռուսական Սու-27 կործանիչն օդ է բարձրացվել ամերիկյան հետախույզ-ինքնաթիռը որսալու համարՌուսական Սու-27 կործանիչը Բալթիկ ծովի վերևում ուղեկցել է ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող RC-135 հետախույզ ինքնաթիռին:
22:44 • 19.08.20Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշովOգոստոսի 19-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 189, մահացության ցուցանիշը՝ 281:
