Մեքսիկան ցանկանում է օր առաջ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը ձեռք բերել. ТАСС

03:48 • 20.08.20

Մեքսիկան ցանկանում է որքան հնարավոր է շուտ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերել, ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՌԴ դեսպանի հետ զրույցում հայտնել է Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը:

Ռուսաստանն օգոստոսի 11-ին առաջինն աշխարհում պաշտոնապես գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մշակվել է ՌԴ ԱՆ Համալեի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնում և կլինիկական փորձարկումներ է անցել հունիս-հուլիս ամիսներին:

Մեքսիկայում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռ շարունակում է ծանր մնալ. լատինաամերիկյան երկիրը թե՛ վարակման դեպքերի և թե՛ մահերի թվով առաջատարների թվում է: