Թրամփը կարծում էր, որ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. Բոլթոն

02:51 • 20.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինան Ռուսաստանի մաս էր համարում, ավստրիական Puls 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք բազմիցս ենք նման խոսակցություններ ունեցել, չեմ էլ կարող անգամ հաշվել՝ քանի անգամ եմ ստիպված եղել նրան բացատրել, թե ինչու է Կորեական թերակղզին Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1945թ-ին երկու մասի բաժանվել, և ինչու են այդտեղ ամերիկյան զորքեր տեղակայված: Կարծում եմ՝ նրա մոտ համանման խնդիր է միշտ եղել Ուկրաինայի դեպքում: Նա կարծում էր, որ այն սկզբունքորեն ևս Ռուսաստանի մաս է»,- հայտարարել է Բոլթոնը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան հաճախ է նա ստիպված եղել նախագահ Թրամփին բացատրել երկրի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները: