Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 3.5 միլիոնը. ТАСС

02:34 • 20.08.20

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 49 298 նոր դեպք է արձանագրվել, իսկ դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3.5 միլիոնը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալներին:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 3 456 652 մարդ է վարակվել, որոնցից 111 100-ը մահացել է, 1212-ը՝ վերջին մեկ օրում, ապաքինվել է 2 615 254 մարդ:

Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է: