Ռուսաստանը Սիրիայում ընդլայնում է Հմեյմիմում տեղակայված ավիաբազան

04:25 • 20.08.20

Ռուսասանն ու Սիրիան պայմանավորվածություն են ձեռք բերել արաբական հանրապետությունում գտնվող Հմեյմիմի ռուսական ավիաբազան ընդլայնելու հարցում. այդ նպատակով ցամաքային և ջրային հավելյալ տարածք կտրամադրվի, հաղորդում է РИА Новости-ն:

Երկու երկրների միջև համապատասխան որոշման մասին վկայող փաստաթուղթ է հրապարակվել: Ըստ դրա՝ կողմերը համաձայնություն են ձեռք բերել Լաթաքիայի շրջանում ռուսական ավիացիոն խմբի բժշկա-վերականգնողական կենտրոն տեղակայելու վերաբերյալ:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է բանակցություններ վարել Դամասկոսի հետ՝ երկրում տեղակայված ռուսական ավիաբազայի տարածքն ընդլայնելու հարցոմ: