Մայրաքաղաքի կենտրոնում հրավառություն իրականացրած անձինք հայտնաբերվել և տուգանվել են

23:47 • 19.08.20

Օգոստոսի լույս 17-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում ստացվեց։

Բաժնի համայնքային ոստիկանները, արագ արձագանքելով, Արգիշտիի փողոցի 4-րդ շենքում հայտնաբերեցին հրավառություն կատարած անձին ու բերեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ նա ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև օգոստոսի լույս 19-ի գիշերը։

Դարձյալ արագ արձագանքման շնորհիվ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները «Մարգարյան» բժշկական կենտրոնի մոտի պուրակում հայտնաբերեցին հրավառություն կատարած անձին ու ներկայացրին բաժին, որտեղ նա ևս ենթարկվեց վարչական պատասխանատվության։