Մոսկվայում Բելառուսի դեսպանատան առջև ընդդեմ Լուկաշենկոյի կրկին բողոքի ակցիա է անցկացվել. ոստիկանությունը 3 անձի ձերբակալել է
Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայում Բելառուսի դեսպանատան առջևից 4 մարդու է ձերբակալել, հաղորդում է ТАСС-ը:
Նախօրեին՝ օգոստոսի 19-ին, մոտ 300 մարդ է դեսպանատան առջև հավաքվել՝ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածներից մեկը մոսկովյան շարժումներից մեկին հարող ակտիվիստ է, մյուս երեքը պատահմամբ են հայտնվել բողոքի ցույցի վայրում և հարբած լինելով՝ ոչ պարկեշտ բառապաշար են օգտագործել հավաքվածների նկատմամբ ու սադրել նրանց, ինչից հետո ոստիկանները ձերբակալել են նրանց:
Մոսկվայում Բելառուսի դեսպանատան առջև ընդդեմ նախագահական ընտրությունների արդյունքների բողոքի ակցիա է անցկացվում արդեն 11 օր շարունակ:










