Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել. ТАСС
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 254 448 դեպք է գրանցվել, որից 691-ը՝ վերջին մեկ օրում: 200 359 վարակակիր ապաքինվել է, 4698-ը՝ մահացել:










