Իսրայելական բանակը տանկային հարվածներ է հասցրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դիրքերին

04:55 • 20.08.20

Իսրայելական բանակը տանկային հարվածներ է հասցրել Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դիրքերին, հաղորդում է РИА Новости-ն:

Օգոստոսի սկզբից Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ պայթուցիկներ ունեցող փուչիկներ են պարբերաբար արձակվել, ինչին ի պատասխան իսրայելական բանակը պաղեստինյան խմբավորման ռազմական ենթակառուցվածքներին է հարվածել:

Իսրայելական բանակը օգոստոսի 15-ին հայտարարել էր նաև, որ հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգով Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ է վնասազերծվել: