Իրադարձային
-ից
-ը
14:14 • 23.04.20«Չինաստանը չպետք է անպատիժ մնա». ԱՄՆ արդեն 2-րդ նահանգն է պատրաստվում կորոնավիրուսի պատճառով դատի տալ Չինաստանին«Չինաստանի կողմից այս ամենը կոծկելու հետևանքով Միսիսիպիի՝ չափից ավելի շատ բնակիչներ են տառապել: Նրանց չպետք է թույլ տալ գործել՝ մնալով անպատիժ: Մեր նահանգի բնակիչները արդարության հաստատման են արժանի, և ես դրան կհասնեմ դատարանում»,-հայտարարել է գլխավոր դատախազը:
14:05 • 23.04.20Հաստատվեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը ու 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրըԱշխատանքային խմբի կողմից մշակված այս փաստաթուղթն անցել է համակողմանի հանրային քննարկում, միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել Ռազմավարության իրականացման շուրջ մի շարք պայմանավորվածություններ․․․
13:55 • 23.04.20«Մարդկությունը ոչնչացրել է Աստծո ստեղծածն ու մեղք գործել Երկրի դեմ». Հռոմի պապը Երկրի օրվա կապակցությամբ դիմել է աշխարհին«Մենք ոչնչացրել ենք Աստծո ստեղծածը: Երկիրը շահագործման համար պաշարներով անհատակ հանք չէ: Մենք մեղք են գործել Երկրի, մեր շրջապատի և ի վերջո Արարչի դեմ»,-ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը:
13:46 • 23.04.20ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտՀանրապետության տարածքում՝ ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ:
13:45 • 23.04.20Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4774, մահվան՝ 42 դեպքՎարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 1959, այնուհետև Մոսկվայի մարզում՝ 688, Սանկտ Պետերբուգում՝ 19 և Մուրմանսկի մարզում՝ 97։ Նշվում է, որ նոր վարակվածներից 2282-ի մոտ հիվանդության ախտանշաններ գրեթե առկա չեն։
13:34 • 23.04.20Լեհաստանի ամենամեծ ազգային պարկում մոլեգնում են պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհները (լուսանկարներ)Հրդեհաշիջման աշխատանքներում Լեհաստանի այլ տարածաշրջաններից հրշեջ ջոկատներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և տարածքային պաշտպանության ուժերի զինծառայողներ են ընդգրկվել։
13:17 • 23.04.20Թուրքիայում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են գտել (տեսանյութ, լուսանկարներ)Ուսումնասիրությունից հետո փորձագետները կարծիք են հայտնել, որ գերեզմանները 17-րդ դարի են, պատկանում են այն ժամանակ Նազիլիում ապրած երկու հայի:
13:17 • 23.04.20Բնակիչներին պետք է գազի և էլեկտրաէներգիայի վճարումները կատարելու 3-6 ամիս տարաժամկետ վճարման հնարավորություն տալ. Սուրեն ՊարսյանՀիմք ընդունելով ֆորս մաժորը՝ բնակիչ-բաժանորդները կարող են չկատարել իրենց պայմանագրով ստանձնած պարտավորությունը, այսինքն՝ չվճարել իրենց սպառած էլեկտորաէներգիայի և բնական գազի համար…
13:00 • 23.04.202020 թ. ամառային զորակոչը կկազմակերպվի մայիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալԿառավարության այսօրվա նիստում որոշվեց հայտարարել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն․․․
12:56 • 23.04.20Չինաստանում մեկ շաբաթից ավելի կորոնավիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել․ երկրում ապաքինվել է վարակվածների 93,2 տոկոսըՉինական իշխանությունները կորոնավիրուսից մահվան մասին վերջին անգամ ապրիլի 15-ին են հայտնել․ այսպիսով՝ ավելի քան մեկ շաբաթ՝ ութ օր, երկրում կորոնավիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել։
12:43 • 23.04.20Հյուսիսկորեացիները կորոնավիրուսի ֆոնին «խուճապահար դատարկում են մթերային խանութները». BloombergՆման մեծաքանակ գնումները կատարվում են Փհենյանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային միջոցառումների ֆոնին և որևէ կապ չունեն լրատվամիջոցներում վերջերս շրջանառվող լուրերի հետ առ այն, որ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի առողջական վիճակը վատթարանում է։
12:36 • 23.04.20Կապանում 30-ամյա տղամարդ է սպանվել. Էդգար ՋանոյանՈստիկանությանը հայտնել են, որ Գարեգին Նժդեհի անվան պուրակում դի կա: Նշված տարածք է մեկնել օպերատիվը խումբը, որտեղ և հայտնաբերել է քաղաքացու դին...
12:23 • 23.04.20Աշոցք գյուղում մասնակի փլուզվել է 1967-ականներին կառուցված երկհարկանի ոչ բնակելի շինության մի մասըԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
12:20 • 23.04.20Վարակի տարածումը վերահսկելի է. Տիգրան Ավինյան (տեսանյութ)Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ պարետատան երեկվա որոշմանը, որը վերաբերում է տնտեսական․․․
12:16 • 23.04.20Իտալիայում կորոնավիրուսի պատճառով մաֆիայի տասնյակ պարագլուխներ կարող են ազատվել բանտային կալանքիցՄիլանի դատավորներից մեկը «Կոզա Նոստրա» խմբավորման ամենաազդեցիկ պարագլուխներից մեկի՝ 78-ամյա Ֆրանչեսկո Բոնուրայի 23 տարվա բանտային կալանքը փոխարինել է տնային կալանքով, որի ընթացքում նա առողջական խնդիրներ ունենալու դեպքում բուժհաստատություն տեղափոխվելու իրավունք ունի։
