Վարակի տարածումը վերահսկելի է. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ պարետատան երեկվա որոշմանը, որը վերաբերում է տնտեսական գործունեության թույլտվություններին:
«Մի շարք ոլորտներում տնտեսական գործունեությունը թույլատրվել է, որոշակի ոլորտներ են բացվել մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտներում: Ուզում եմ տեղեկացնել, որ որոշակիորեն փոփոխվել է տեղաշարժման սահմանափակումների մասով իրավիճակը, մասնավորապես, մարզային անցակետերը հանվել են, քանի որ փաստացի բոլոր մարզերում այսօր տարածվածություն ունենք, և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ ուժեղ վերահսկողություն իրականացնելու կարիք կա: Ինչպես և խոստացել էինք, փուլային տարբերակով կամաց-կամաց գնում ենք դեպի բացում»,-ասաց նա:
Փոխվարչապետը նկատեց, որ տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում: «Այս համակարգն ամբողջապես տեղփոխվել է ԱԻՆ կառավարման կենտրոն: Այս փուլում, կարելի է ասել, վիրուսի տարծումը վերահսկելի է, և եթե այսպես շարունակվի, կսկսենք տարբեր տնտեսական գործունեություններ բացել»,-հավելեց նա:










