Կապանում 30-ամյա տղամարդ է սպանվել. Էդգար Ջանոյան

12:36 • 23.04.20

Նախօրեին Կապանում սպանություն է տեղի ունեցել: Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ասաց, որ ապրիլի 22-ի առավոտյան ոստիկանությունը դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացել:

«Ոստիկանությանը հայտնել են, որ Գարեգին Նժդեհի անվան պուրակում դի կա: Նշված տարածք է մեկնել օպերատիվը խումբը, որտեղ և հայտնաբերել է քաղաքացու դին՝ մեջքին հրազենային վնասվածքներով»,-ասաց Ջանոյանը:

Նա հայտնեց, որ դիի ինքնությունը պարզված է, նա 1990 թվականին ծնված քաղաքացի է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: