Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4774, մահվան՝ 42 դեպք
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4774-ով՝ հասնելով 62 773-ի, նոր դեպքերը գրանցվել են երկրի 81 շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 1959, այնուհետև Մոսկվայի մարզում՝ 688, Սանկտ Պետերբուգում՝ 19 և Մուրմանսկի մարզում՝ 97։ Նշվում է, որ նոր վարակվածներից 2282-ի մոտ հիվանդության ախտանշաններ գրեթե առկա չեն։
Նախօրեին Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 42 հիվանդ։ Համավարակի սկզբից երկրում գրանցվել է մահվան ընդհանուր 555 դեպք։
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 2 648 347-ի, որից մահացել է 184 614 մարդ, ապաքինվել՝ 724 275-ը։










