Իրադարձային
-ից
-ը
22:03 • 09.03.20Հայաստանում և Ադրբեջանում մեծացել է զենքի պահանջարկը. Հայաստանը սպառազինման մեծ մասը է ձեռք բերում ՌԴ-ից, Ադրբեջանը՝ Իսրայելից. SIPRIԻնչպես նշում են SIPRI-ի մասնագետները, Հայաստանն ու Ադրբեջանը հատկապես մեծացրել են հրթիռների ձեռքբերման ծավալները:
21:49 • 09.03.20Փոխնախարարին կապակցված ընկերությունը 210 մլն դրամի դեղամիջոցներ է վաճառել պետությանը. Hetq.amՓոխնախարարին կապակցված ընկերությունը պարբերաբար հաղթել է և մինչ օրս էլ հաղթում է գնումների մրցույթում` մատակարարելով դեղորայք և բժշկական պարագաներ մի շարք պետական կառույցների:
21:24 • 09.03.20«Թիվ 12 պոլիկլինիկայի» նորանշանակ տնօրենը ձերբակալվել է․ նա աշխատակիցներից պահանջել է այցելուներից «թեյավճար» գումար հավաքագրելՊարզվել է, որ հիշյալ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց և փետրվարի 21-ին ազատվել աշխատանքից։
20:59 • 09.03.20Իսկ ով ինձ կարող է բացատրել, թե մանդատս ինչո՞ւ պետք է վայր դնեմ. Սոֆյա ՀովսեփյանՍոֆյա Հովսեփյանն իր մանդատը վայր դնելու վերաբերյալ խոսակցությունների պատճառը համարեց այն, որ որոշ խմբեր իր տեսակետի հետ համակարծիք չեն:
20:04 • 09.03.20Սպանության փորձ, առևանգում, կողոպուտ. ՔԿ-ն «Վստրեչի Ապերին» ներկայացված մեղադրանքի վերաբերյալ մանրամասներ է հաղորդել2020թ. մարտի 8-ին Ա.Վ.-ի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրան հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:
19:52 • 09.03.20Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1200-ըՃապոնիայում COVID-19 կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք է հայտնաբերվել մեկ օրում՝ ընդհանուր վարակակիրների թիվը հասցնելով 1215-ի:
19:24 • 09.03.20Թուրք զինվորականները հայտնել են Սիրիայում Քրդական բանվորական կուսակցության 13 անդամի չեզոքացնելու մասինԹուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Սիրիայի հյուսիսային րջանում Քրդական բանվորական կուսակցության և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) 13 ամդամի չեզոքացնելու մասին:
19:16 • 09.03.20Հայաստանում կորոնավիրուսի 211 լաբորատոր հետազոտություն է կատարվել և մեկ դեպքում է վարակ հայտնաբերվել. տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստըԵրրորդ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռիսկային գոտիներ մեկնելուց, մասնավորապես Իտալիայի Լոմբարդիայի շրջան, մասնավորապես Միլան քաղաք՝ նվազագույնը գոնե մոտակա երկու շաբաթների ընթացքում:
19:01 • 09.03.20Twitter-ն առաջին անգամ Թրամփի տեսանյութին «ոչ հավաստի լինելու» նշան է կցել«Տեսանյութը մանիպուլյացիաների է ենթարկվել»,– ասվում է հաղորդագրության մեջ, որը կցվել է 13– վայրկյան տևությամբ տեսանյութին․․․
18:56 • 09.03.20Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները բարդ ռելիեֆային պայմաններում մասնագիտական վարժանք են իրականացրելՑուցադրվել են տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններում քողարկման հնարքներ, կազմակերպվել և իրականացվել են մարտական հրաձգությամբ հատուկ վարժանքներ մանր և միջին տրամաչափի զենքերից:
18:51 • 09.03.20Իրաքցի ուժայինները 25 գրոհայինի են վերացրել երկրի հյուսիսումԱհաբեկչության դեմ պայքարի վարչությունը միջազգային կոալիցիայի ավիացիոն ուժերի հետ համաձայնեցմամբ հատուկ գործողություններ է իրականացրել Մահմուրի հարավում՝ վերացնելով 25 գրոհայինների:
18:48 • 09.03.20Գերմանիայում տեղի ունեցած բազմազգ զորավարժությանը հայ խաղաղապահները կրկին աչքի են ընկել հմուտ գործողություններովՀայ խաղաղապահներն արժանացել զորավարժության կազմակերպիչների բարձր գնահատականներին:
18:40 • 09.03.20Մարտի 2-ից 8-ը հայտնաբերվել է ոչ սթափ 108 վարորդ, որից 85-ը մարտի 8-ին (տեսանյութ)Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 43, թաղանթապատված դիմապակիով` 45, առանց համարանիշի՝ 2 տրանսպորտային միջոց։
18:34 • 09.03.20Ֆրանսիայում կինը մահացել է՝ քնած ժամանակ ընկնելով մեքենայիցԻտալիայի երեսունամյա քաղաքացուհին մահացել է Ֆրանսիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, երի ժամանակ ընկել է մեքենայից:
18:29 • 09.03.20Բժշկական կենտրոնում կատարված գողությունը կարճ ժամանակ անց բացահայտվել է (տեսանյութ)Հաղորդումը ստանալուն պես բաժնի քրեական հետախույզները սկսեցին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել, որոնք ժամեր անց արդյունք տվեցին։
