Իրադարձային
-ից
-ը
13:14 • 07.01.19Աֆղանստանում «Թալիբան»-ի գրոհայինների հետ բախումների հետևանքով 13 զինծառայող ու ոստիկան է սպանվելՆշվում է, որ «Թալիբան»-ի զինյալները նույնպես կորուստներ են կրել, ըստ առկա տեղեկությունների՝ ոչնչացվել է 15 գրոհային:
12:48 • 07.01.19Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՀանրապետության տարածքում` հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
12:33 • 07.01.19Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ դպրոցականների, ուսանողների, դասախոսի ու մանկապարտեզի մանկավարժի մասնակցությամբ. Shamshyan.comԵրեկ՝ հունվարի 6-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ դպրոցականների, մանկապարտեզի մանկավարժի և Սլավոնական համալսարանի դասախոսի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
12:31 • 07.01.19Իսրայելը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել պաղեստինցի գրոհայինների դիրքերինՆշում է, որ վերոնշյալ գործողություններն իսրայելական կողմն իրականացրել է ի պատասխան պաղեստինցի գրոհայինների հարձակման. հայտնի է, որ ավելի վաղ Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռ է արձակվել:
11:11 • 07.01.19ԱՄՆ-ի մեծ դեսանտային նավը Սև ծով է մտելՆշվել է, որ 2018թ. նոյեմբերին Ռուսաստանի կողմից ուկրաինական նավերի կալանքից հետո, սա Սև ծով մտնող առաջին ամերիկյան նավն է:
11:05 • 07.01.19ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, իրավիճակը սահամանին հարաբերականորեն հանգիստ է. Սենոր Հասրաթյան«Կրակոցներ գրեթե չկան: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,– մանրամասնեց նա` հավելով, որ հակառակորդը ...
10:28 • 07.01.19Ղազախական հեռուստաալիքը պարզել է, որ Կարագանդայում մահվան ելքով բախման գործով ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայկական անուններով (տեսանյութ)Հայտնի է, որ դանակահարության գործով երեք մարդ է կալանավորվել: Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր ...
22:00 • 06.01.19«Դիլիջան» ազգային պարկում մեծամասշտաբ ծառահատումներ են արվել. «Բնապահպանի տուն» (տեսանյութ)««Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամատապալ ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան: Իսկ հիմա...»։
21:51 • 06.01.19ԱՄՆ-ում 11 տարի մահվան դատավճռի ի կատար ածմանը սպասած բանտարկյալն ինքնասպան է եղելՈստիկանությունը ենթադրում է, որ դատապարտյալն ինքնասպանություն է գործել: Նա ինքը բանտի կյանքը «ընդամենը խղճուկ գոյություն» էր անվանել:
20:40 • 06.01.19Սփյուռքահային Արցախում ծեծելու մասին կեղծ լուր տեղադրած ֆեյսբուքյան էջը հեռացրել է գրառումը. ոմանք ԱՀ-ի շուրջ բացասական ընկալումներ են ձևավորում. Ա. Բեգլարյան«Կարծես թե, առաջնային աղբյուր հանդիսացող էջը չի հեռացրել այն, թեև ինձ մոտ չի բացում էջը: Որոշ կայքեր էլ հեռացրեցին, որոշները թողել են կեղծ լուրը և ավելացրել իմ հերքումը»,-գրել է ՄԻ պաշտպանը:
19:00 • 06.01.19Հնդկաստանում ավտովթարի հետևանքով 11 ուխտավոր է զոհվելՈւխտավորները վերադառնալիս են եղել Սաբարիմալա քաղաքում գտնվող Աիյապպան աստծո տաճարից, որը երկրում ամենահայտնի ուխտավայրերից է:
18:39 • 06.01.19Մալազիայի պատմության մեջ առաջին անգամ թագավորը վաղաժամ հրաժարվել է գահիցՀրաժարականի մասին որոշումը անմիջապես ուժի մեջ է մտել: Սա Մալազիայի պատմության մեջ առաջին անգամն է, երբ թագավորը վաղաժամ հրաժարվում է գահից:
17:51 • 06.01.19Աֆղանստանի հանքավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով առվազն 30 մարդ է զոհվելԻրավապահների խոսքով՝ զոհերը գյուղացիներն են, որոնք հանքից ապօրինի կերպով ոսկի հանելիս են եղել: Ոստիկանության աշխատակցի հայտարարության համաձայն՝ սողանքի պահին հանքավայրում 50 ապօրինի հանքահոր է գտնվել:
17:18 • 06.01.19Ֆրանսահայ Ջեյմ Մարկոսյանին Արցախում ծեծի ենթարկելու լուրը կեղծ է. ԱՀ ՄԻՊՆյութում լուրի որևէ աղբյուր նշված չէ: Ավելին, ստուգել եմ նյութում առկա լուսանկարների աղբյուրը, պարզվում է, որ տվյալ էջը միտումնավոր է կեղծել լուրը՝ օգտագործելով համացանցում առկա այլ լուսանկարներ: Մասնավորապես, այդ լուսանկարները գտել եմ «Pinknews» բրիտանական կայքի՝ 2016թ. ապրիլի 14-ի մի նյութում:
16:59 • 06.01.19Կրակ, ծուխ, ձեռնամարտ. Ֆրանսիայում շարունակվում են «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ցույցերը (լուսանկարներ, տեսանյութ)Սա բողոքի ցույցի արդեն 8-րդ ալիքն է, որը սկսվել է երեկ՝ հունվարի 5-ին: Ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն Փարիզում, այլև մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բորդոյում և Թուլուզում:
