Աֆղանստանի հանքավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով առվազն 30 մարդ է զոհվել

17:51 • 06.01.19

Աֆղանստանի հյուսիսային Բադախշան մարզում ոսկու հանքում տեղի ունեցած սողանքի պատճառով առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավոր են, գրում է Reuters գործակալությունը: Սողանքի ժամանակ փլվել է հանքավայր տանող թունելը:

Իրավապահների խոսքով՝ զոհերը գյուղացիներն են, որոնք հանքից ապօրինի կերպով ոսկի հանելիս են եղել: Ոստիկանության աշխատակցի հայտարարության համաձայն՝ սողանքի պահին հանքավայրում 50 ապօրինի հանքափոր է գտնվել:

Բադախշան մարզի ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ վիրավորների մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: