Աֆղանստանում «Թալիբան»-ի գրոհայինների հետ բախումների հետևանքով 13 զինծառայող ու ոստիկան է սպանվել

13:14 • 07.01.19

Աֆղանստանում նվազագույնը 13 զինծառայող ու ոստիկան է զոհվել երկրի հյուսիս-արևմտյան Բագդիս նահանգում «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինների հետ բախումների հետևանքով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշվում է, որ «Թալիբան»-ի զինյալները նույնպես կորուստներ են կրել, ըստ առկա տեղեկությունների՝ ոչնչացվել է 15 գրոհային:

Աֆղանստանի կառավարական ուժերի հետ «Թալիբան»-ի երկարամյա զինված պայքարի ընթացքում ծայրահեղականներին հաջողվել էր իրենց ենթակայության տակ վերցնել երկրի գյուղական համայնքների տարածքների զգալի մասը, այնուհետև գրոհի անցնել խոշոր քաղաքներում:

Վերջին շրջանում Աֆղանստանում ակտիվացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: