Մալազիայի պատմության մեջ առաջին անգամ թագավորը վաղաժամ հրաժարվել է գահից
Այսօր՝ հունվարի 6-ին, Մալազիայի թագավոր Մուհամեդ V-ը գահից հրաժարվել է, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հրաժարականի մասին որոշումն անմիջապես ուժի մեջ է մտել: Սա Մալազիայի պատմության մեջ առաջին անգամն է, երբ թագավորը վաղաժամ հրաժարվում է գահից: Որոշման պատճառները չեն հաղորդվում:
Մալազիայի միապետը ընտրվում է 5 տարին մեկ 10 սուլթանների կողմից, որոնք միասին կազմում են օրենսդիր մարմինը՝ Կառավարիչների խորհուրդը: Մուհամեդ V-ը գահ է բարձրացել 2016թ.-ին:
Անցյալ տարվա նոյեմբերին Մալազիայի 49-ամյա թագավորն ամուսնացել է «Միսս Մոսկվա 2015» տիտղոսին արժանացած գեղեցկուհի Օքսանա Վոեվոդինայի հետ:










