ԱՄՆ-ի մեծ դեսանտային նավը Սև ծով է մտել
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերին պատկանող Fort McHenry մեծ դեսանտային նավը մտել է Սև ծով: Համապատասխան տեղեկությունը կից լուսանկարով հայտնվել է ռազմածովային ուժերի թվիթերյան էջում:
Նշվել է, որ 2018թ. նոյեմբերին Ռուսաստանի կողմից ուկրաինական նավերի կալանքից հետո, սա Սև ծով մտնող առաջին ամերիկյան նավն է:
«USS Fort McHenry-ի մուտքը Սև ծով հաստատում է մեր հավաքական հանձնառությունն անվտանգության ապահովմանն ու ՆԱՏՕ-ի շրջանակում, ինչպես նաև տարածաշրջանային դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապնդմանը»,- նշել է ծովակալ Լայզա Ֆրանկետին:










