Երևանում համերգ կտա լեգենդար Պինկաս Ցուկերմանը

15:00 • 01.03.10

Մարտի 4-ին առաջին անգամ Երևան կժամանի լեգենդար ջութակահար, «Գրեմմիի» մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը՝ Ցուկերման Չեմբըր Փլեյրս (Zukerman ChamberPlayers) խմբով։ Համերգը տեղի կունենա նույն օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ժամը 19:30-ին։ Ծրագրում կհնչեն Բոկերինի, Մոցարտի, Բրամսի ստեղծագործութունները։
Փառատոնը շուրջ չորս տարի բանակցություններ է վարել, մինչև հնարավոր է դարձել մեր օրերի նշանավոր երաժիշտ և ականավոր գործիչ Պինկաս Ցուկերմանի այցի կազմակերպումը Հայաստան։ Նա ծնվել է Թել Ավիվում, ուսանել Ջուլիարդի դպրոցում՝ Իվան Գալամյանի մոտ։ Ղեկավարում է մի շարք հեղինակավոր նվագախմբեր:
Փառատոնի համերգները կշարունակվեն մարտի 6-10–ը «Սոֆյա Գուբայդուլինայի оրերը Հայաստանում» խորագրով։
Սոֆյա Գուբայդուլինայի оրերը Հայաստանում կնշանավորվի երեք համերգներով՝ մարտի 6- ին և 10-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում, մարտի 9-ին` Կամերային երաժշտության տանը։ Համերգներին ներկա կգտնվի Սոֆյա Գուբայդուլինան և մի շարք աշխարհահռչակ երաժիշտներ։