DuoElTango-ն երևանյան բեմում՝ Մարիո Ստեֆանոյի մասնակցությամբ

09:37 • 02.03.10

Մարտի 2-ին Երևանի Կամերային երաժշտության տանը հանդես կգա ակորդեոնահար և բանդեոնիստ Մարիո Ստեֆանո Պերտրոդարկին։ Նրա հետ միասին հանդես կգա նաև կիթառահար Լուկա Լուչինին։

«Իրենց էությամբ տարբեր այդ երկու երաժիշտները բեմում միասնական հնչողություն են ստեղծում»,- պարզաբանեց ակորդեոնահարը՝ ներկայացնելով DuoElTango նախագիծը։ Ըստ վերջինիս՝ այդ նախագիծը ստեղծվել է Լուչինիի հետ միասին երեք տարի առաջ։

Խոսելով նախագծի անվան մասին՝ Պետրոդարկին պարզաբանեց, որ դրա հիմքում ընկած է «տանգո» բառը` որպես պար, իսկ «տանո» բառը արգենտիներենից թարգմանաբար նշանակում է իտալացի։ Այսպիսով, երևանյան հանդիսատեսի համար միևնույն բեմում կկատարեն երկու իտալացիներ՝ իտալական երկու գործիքների վրա։

Հավելենք, որ բանդեոնիստը Հայաստանում է արդեն երրորդ անգամ։ Նա ասաց, որ երբ ժամանում է Հայաստան, ավելի ու ավելի է սիրահարվում երկրին։ «Հայաստանը, ինչպես և Իտալիան, մագնիսի պես ձգողական մեծ ուժ ունի»,- նշելց նա։ Հավելենք, որ շրջագայությունների շրջանակում Մարիո Ստեֆանո Պերտրոդարկին և Լուկա Լուչինին օրերս հանդես են եկել երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ մարտի 4-ին տանգոն կհնչի «Մեցցո» ակումբում։