Ադրբեջանում ընտրել են «Եվրատեսիլի» երգչուհուն, բայց ոչ երգը
Երեկ կայացել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի ադրբեջանական նախընտրական փուլը։ Ժյուրին ընտրել է Սաֆուրա Ալիզադեին։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ երգով Ադրբեջանի ներկայացուցիչը կներկայանա «Եվրատեսիլ-2010»-ին։ Այդ մասին հաղորդում է 1news.az-ը։
Սպասվում է, Սաֆուրիա Ալիզադեի մրցութային երգը կորոշվի մինչև մարտի 19-ը։ Այժմ Ադրբեջանի ներկայացուցիչը մեկնում է Ուկրաինա՝ երգի մրցույթին նախապատրաստվելու համար։










