Իրանում ձերբակալվել է հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահին

15:16 • 03.03.10

Իրանում ձերբակալվել է աշխարհահռչակ ռեժիսոր, ընդդիմադիր Ջաֆար Փանահին:
Բրիտանական The Guardian պարբերականի փոխանցմամբ` գիշերով ընդդիմադիր ռեժիսորի տուն են ներխուժել քաղաքացիական համազգեստով հատուկ ծառայության աշխատակիցները և ձերբակալել նրան, ինչպես նաև նրա տան 15 հյուրերին: Ձերբակալվել են նաև ռեժիսորի կինն ու դուստրը:
Իրանական իշխանություններն առայժմ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել Ջաֆար Փանահիի ձերբակալության առնչությամբ: