Աճուրդի են հանվել Մադոննայի մերկ լուսանկարները, Beatles-ի երգերի տեքստերը
Gotta Have Rock and Roll կայքը գործարկել է օնլայն աճուրդ, որտեղ վաճառքի են դրվում Մայքլ Ջեքսոնի, Մադոննայի, The Beatles-ի, Էլվիս Փրեսլիի, Բոբ Դիլանի, Ջիմի Հենդրիքսի, Դեյվիդ Բոուիի, Ռեյ Չարլզի, U2-ի կյանքի և արվեստի հետ կապված իրեր։
Վաճառքի դրված ավելի քան 500 նմուշների թվում են Ջեքսոնի համերգային զգեստները (յուրաքանչյուրի մեկնարկային գինը՝ սկսած 15 հազ. դոլարից), ինչպես նաև Billie Jean, We Are The World հանրահայտ երգերի և An Innocent Man դեռևս չթողարկված երգի տեքստերի ձեռագրերը։
Բացի այդ, աճուրդի են դրվել նաև Մադոննայի մերկ լուսանկարները (5000-7500 դոլար), The Beatles-ի երգերի տեքստերը՝ խմբի անդամների ստորագրությամբ, Ջիմի Հենդրիքսի դեմոձայնագրության տեսաժապավենները, Էրիկ Քլեփթոնի պլատինե և ոսկե ձայնասկավառակները, Բոնոյի լուսանկարները, Բրիտնի Սփիրսի զգեստները և այլն։ Աճուրդը կշարունակվի մինչև մարտի 10-ը։










