Եվա Ռիվասը կերգի և ծիրանի ծառեր կտնկի արտասահմանում
«Եվրատեսիլ 2010» մրցույթի հայաստանցի մասնակից Եվա Ռիվասն այսօր մեկնել է շրջագայությունների: Պրոմո շրջագայությունների ընթացքում երգչուհին առաջինը ելույթ կունենա Ուկրաինայում` մարտի 6-ին կայանալիք «Եվրատեսիլի» տեղական նախընտրական փուլին, որից հետո համերգներով հանդես կգա Ռուսաստանում, Իսրայելում և այլ երկրներում: Յուրաքանչյուր երկրում երգչուհու թիմը պատրաստվում է ծիրանենի տնկել` որպես հուշ ծիրանի հայրենիք համարվող Հայաստանից:
Երգչուհին հայտնեց, որ փետրվարի 14-ից հետո սկսել է պարապել անգլերեն և հայերեն:
Այսօր երեկոյան արդեն հայտնի կդառնա «Եվրատեսիլ 2010»-ի Լիտվայի մասնակիցը:
Հիշեցնենք, որ Եվա Ռիվասը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2010»-ի երկրորդ կիսաեզրափակչին, որը կկայանա մայիսի 27-ին:










