Не надо! Я сама. Մեկ տողանոց վեպը մրցանակ է ստացել

11:49 • 04.03.10

Եկատերինբուրգցի գրող Վլադիմիր Բլինովը արժանացել է գրականության մրցանակի «Անանուն վեպ» գրքի համար։ Ուշագրավ է, որ վեպը բաղկացած է ընդամենը մեկ տողից՝ «Не надо! Я сама» («Պետք չէ. Ես ինքս»)։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

Նշենք, որ այսպես կոչված «Բուկի Նոբելյան մրցանակաբաշխության» արարողությունը տեղի է ունեցել երեկ։ Վլադիմիր Բլինովը արժանացել է «2009թ. ամենաօրիգինալ ստեղծագործություն» մրցանակի, որը կոչված է խթանել մինիմալիզմի սկզբունքները ռուսական գրականությունում։

Հայտնի չէ, թե որքան ժամանակ է պահանջվել Բլինովից վեպն ավարտին հասցնելու համար։