Երևանում է աշխարհահռչակ ջութակահար Ցուկերմանը

16:22 • 04.03.10

Համերգային շրջագայությամբ Երևանում գտնվող կանադացի ջութակահար Պինհաս Ցուկերմանից լրագրողներն այսօր փորձեցին պարզել, թե երկար տարիների ընթացքում իր որ ելույթն է առավել շատ մտապահվել։

«Նման դեպք դեռ չի եղել, ամենամտապահվող կատարումը դեռ առջևում է»,- նշեց ջութակահարը, և իր խոսքերը փորձեց հիմնավորել փիլիսոփայորեն. «Եթե մտածում ես, որ ինչ-որ բանի ես հասել, ուրեմն ցած կգլորվես»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին ջութակահարից, թե ինչով է նա զբաղվում ազատ ժամանակ։ Ըստ Ցուկերմանի՝ երաժշտությունը խլում է նրա ողջ ժամանակը։ Միայն երբեմն ջութակահարը թենիս է խաղում խմբի անդամներից մեկի հետ։