Էմիր Կուստուրիցան Երևանում կավարտի իր գրքի պատմվածքներից մեկը
Երևանյան մամուլի ասուլիսից հետո հանրահայտ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան մտադիր է ավարտին հասցնել իր գրքի պատմվածքներից մեկը։ Այդ մասին Կուստուրիցան նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Կինոռեժիսորը պատմեց, որ այժմ գրում է իր գրքերից մեկը, որը կազմված կլինի 12 պատմվածքներից։ «Այդ գիրքը կամփոփի իմ կյանքի տարիները մինչև 1995թ.»,- նշեց Կուստուրիցան։
Ռեժիսորը հիշեցրեց, որ 1995թ. լույս տեսավ իր Underground կինոնկարը։ Ըստ Կուստուրիցայի՝ Le Monde ֆրանսիական թերթում քննադատական հոդված էր տպագրվել այդ ֆիլմի մասին։ Ուշագրավ է, որ հոդվածագիրը ֆիլմը չէր տեսել։ Ընդ որում, նույնիսկ ֆիլմը դիտելուց հետո հոդվածագիրն իր կարծիքը չէր փոխել։










