Բրիտանացի հեծանվորդի լուսանկարների ցուցահանդեսը Երևանում
Մարտի 12-ին ժամը 17-ին ՆՓԱԿ-ում կբացվի բրիտանացի հեծանվորդ Թոմ Ալենի անհատական ցուցահանդեսը՝ «Շրջելով Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան» խորագրով։
Բրիտանացի հեծանվորդի ցուցահանդեսին կներկայացվեն լուսանկարչական աշխատանքներ, որոնք կատարվել են 2009թ. Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 11 երկրներում։ Ինչպես նշել է լուսանկարիչը, իր աշխատանքների վաճառքից ստացված հասույթը կհատկացվի հայկական և միջազգային բարեգործական կազմակերպություններին։
Նշենք, որ ցուցահանդեսը կտևի երեք շաբաթ։










