Սուրբ Գևորգը կվերանորոգվի. Խոստանում է դեսպանը

14:07 • 11.03.10

«Մեկ շաբաթ առաջ հանդիպել եմ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ և մանրամասն քննարկել Սուրբ Գևորգ եկեղեցու հարցը»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն։

Նրա խոսքով՝ երկու երկրների մշակույթի նախարարություննները բանակցում են եկեղեցին վերանորոգելու ուղղությամբ։ «Այս եկեղեցին անպայման վերանորոգվելու է։ Հայկական կողմի այն պնդումները, թե ոչ մի բան այդ ուղղությամբ չի արվում,. իրականությանը չի համապատասպանում»,– ասաց դեսպանը։

Նա վստահեցրեց, որ Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիները չեն անտեսվում, որպես օրինակ նշելով այն, որ այս տարվա հունվարի 6–ին Վրաստանի Էջմիածին եկեղեցում պատարագ է մատուցվել։ »Մեզ համար դա շատ ուրախալի և հաճելի փաստ էր»,– նշեց դեսպանը։