Դարվինի 200–ամյակին նվիրված ցուցահանդես Երևանում
Ինչպե՞ս է առաջացել և զարգացել երաժշտությունը։ Այս հարցերը ժամանակին բարձրացրել է կենսաբան Չարլզ Դարվինը։ Սակայն պատասխաններ այդպես էլ չի գտել։
Darwin Now ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Դարվինի 200-ամյակի առթիվ, ներկայացվել են տեղեկատվական պաստառներ Դարվինի կյանքի և գործունեության մասին։ Ցուցահանդեսը բացվել է «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում։
Ցուցահանդեսին զուգահեռ Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի օժանդակությամբ Երևանի 10 դպրոցներում կանցկացվեն գիտական միջոցառումներ։
Ներկայացված տեղեկությունները կարող են հետաքրքրել ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին։ Ավելի ուշ տեղեկատվական պաստառներ կտեղադրվեն Երևանի պետական համալսարանում։










