Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը կմասնակցի «Դիմակ պլյուս» փառատոնին

09:59 • 11.03.10

Այսօր Լատվիայի «Նովի Ռիժսկի թատրոնի» «Նուրբ ազնիվ գազեր» ներկայացմամբ կբացվի «Ոսկե Դիմակ» փառատոնի «Դիմակ պլյուս» արտամրցութային ծրագիրը, որի շրջանակում կներկայացվեն ԱՊՀ երկրների թատրոնների լավագույն ներկայացումները։

Այս տարի արտամրցութային ծրագրի շրջանակներում կներկայացվի նաև Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Ամպից պոկված հեքիաթը» ներկայացումը։ Նույն ծրագրում ընդգրկված են նաև Բելառուսի, Լատվիայի, Ուկրաինայի, Սամարայի, Սարատովի, Սանկտ Պետերբուրգի թատրոնները։

Նշենք, որ «Դիմակ պլյուսի» մասնակիցներին ընտրելիս կազմակերպիչները հիմնվել են «Ոսկե դիմակի» փորձագիտական խորհրդի անդամների կարծիքների և թատերական քննադատների երաշխավորագրերի վրա։