Վախճանվել է ականավոր գրող Միգել Դելիբեսը

17:51 • 12.03.10

Իսպանական Վալյադոլիդ քաղաքում 89 տարեկան հասակում մահացել է ականավոր գրող Միգել Դելիբեսը։

Միգել Դելիբեսի առաջին` «Նոճին երկար ստվեր ունի» վեպը լույս է տեսել 1948թ.։ Երկու տարի անց նա արժանացել է Նադալի անվան հեղինակավոր գրական մրցանակի։ Իսպանացի գրողը 50-60-ականներին տարին մեկ վեպ էր գրում։

1974թ. մահանում է Դելիբեսի կինը, ինչից հետո նա մի քանի տարի չի գրում։ Դելիբեսը մի քանի հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ 2000թ. առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի։ Միգել Դելիբեսը գրել է ավելի քան 50 գիրք, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։

1998թ. բժիշկները Դելիբեսի մոտ ախտորոշել էին հաստ աղիքի քաղցկեղ։ Նույն տարում նա գրեց իր վերջին վեպը՝ «Հերետիկոսը»։

Միգել Դելիբեսը խոսքերով՝ «գրողն իր մեջ ավելի շուտ էր մահացել, քան մարդը»։